Ներքին 5 տարի առաջ - 23:50 03-07-2021

Կանխելով կենտրոնների կարողությունների զարգացմանն ուղղված հարցերը, շարունակաբար իրականացվում են աշխատակիցների վերապատրաստումներ․ Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը հաստատել է տարածքային հոգեբանամանկավարժական աջակցության կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով կենտրոնների արդյունավետ գործունեության և ծառայությունների բարելավման պայմաններ են ստեղծվում, մասնավորապես.
✅ սահմանվել է հաստիքների և աշխատավարձերի միասնական քաղաքականություն
✅ նորմավորվել են կենտրոնների պահպանման ծախսերը, ընդ որում՝ֆինանսավորման հիմք է ոչ միայն կենտրոնի կողմից սպասարկվող երեխաների թիվը, այլև սպասարկվող դպրոցների քանակը, աշակերտների խտությունը, տարածքային բաշխվածությունը և այլն
✅ կենտրոնների ֆինանսավորումը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կներառի նաև նախադպրոցական հաստատությունները, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ՝ նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները
✅ նոր բանաձևը լուծումներ է առաջարկում նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կազմում գործող մասնաճյուղերի ֆինանսավորման համար։

«Կանխելով կենտրոնների կարողությունների զարգացմանն ուղղված հարցերը, նշեմ, որ շարունակաբար իրականացվում են աշխատակիցների վերապատրաստումներ, ԱՄՆ ՄԶԳ հետ իրականացվող համատեղ ծրագրով իրականացվում են հինգ կենտրոնների վերանորոգման և անհրաժեշտ գույքով հագեցման աշխատանքներ։

Հավելեմ նաև, որ այս տարի Արարատի և Վայոց ձորի մարզերը կանցնեն հանրակրթության ոլորտում համընդհանուր ներառման՝ ամբողջացնելով գործընթացը։ Հաշվի առնելով, որ այս մարզերում հատուկ դպրոցներ չէին գործում, անհրաժեշտ ծառայությունները կտրամադրվեն մրցույթով ընտրված կազմակերպությունների կողմից»,- գրել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով