Ներքին 4 տարի առաջ - 18:15 10-10-2022

Ինչու էր ոստիկանությունը տոտալ ստուգումներ իրականացնում Սյունիքի մարզում

Oragir.news-ը երեկ տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ուրբաթ օրը Սյունիքի մարզի Կապան քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհները փակ էին: Ոստիկանությունը տոտալ ստուգումներ էր իրականացնում, ստուգում էին բոլոր մեքենաները, բավականին մանրամասն` սրահ, բեռնախցիկ։

ՀՀ ստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ուրբաթ օրը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից ուժեղացված ծառայություն է իրականացվել։

«Ուժեղացված ծառայություն պարբերաբար իրականացվում է հանրապետության բոլոր տարածքներում։ Ուրբաթ օրը նման ծառայություն իրականացվել է Սյունիքի մարզային վարչության տարածքում»։

Նշենք, որ ուժային կառույցի ներկայացուցիչների կողմից երթևեկության մասնակիցները չէին տեղեկացվել, թե որն է ստուգումների պատճառն ու նպատակը, ինչի արդյունքում բնակչության շրջանում հերթական անգամ խուճապ և վախ է առաջանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում