Ներքին 4 տարի առաջ - 11:44 09-10-2022

Խուճապի անատոմիան. Կապանում մանրազնին ստուգել են մեքենաները, բայց չեն ասել՝ ինչու

Մեր տեղեկություններով` ուրբաթ օրը Սյունիքի մարզի Կապան քաղաք մտնող և դուրս եկող ճանապարհները փակ էին:

Ոստիկանությունը տոտալ ստուգումներ էր իրականացնում, ստուգում էին բոլոր մեքենաները, բավականին մանրամասն` սրահ, բեռնախցիկ, հետաքրքրվում, թե այցի նպատակը որն է: Փոխարենը` ուժային կառույցի ներկայացուցիչները չէին պարզաբանում, թե ստուգումների նպատակը որն է:

Թերևս այս պայմաններում լավագույն դեպքում ստուգումները կարող են կանխարգելիչ նպատակ հետապնդել, եթե ոչ ծանր և վտանգավոր հանցանքներ բացահայտել, բայց ամեն դեպքում ստուգման փաստն ինքնին խուճապ և վախ է առաջացնում բնակչության շրջանում: Հետևաբար ավելի ճիշտ է բացահայտել իրական նպատակը, քան հեռուն գնացող եզրակացությունների պատճառ դառնալ:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան