Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:41 09-03-2023

Ինչու է բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով, ինչու է ոստիկանությունը բանալին տալիս և ուլտիմատում դնում․ ՊՆ շենքի նախկին բնակիչ

ՊՆ նախկին շենքի բնակիչներն այսօր՝ մարտի 9-ին հավաքվել են կառավարության շենքի մոտ և պահանջում են իրենց թույլ տալ վերադառնալ ու բնակվել ՊՆ նախկին շենքում:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց. «Եթե անգամ վերջնական լուծում չլինի, թույլ տան մեզ ժամանակավոր վերադառնալ մեր բնակարանները: Մեր բնակարանների ավերը շարունակվում է, ես երկու օր առաջ եղել եմ իմ բնակարանում, սաղ տակնուվրա էր արված, ապակիներ էր բերած ջարդած: Բազմաթիվ ապրանքներ են գողացված: Եթե իրենք բանալիներ են բաժանել, նախ թող մեզ ցուցակ տան, թե ում են բաժանել, քանի որ այնտեղ եղել է 117 ընտանիք: Մեզ թող ասեն, թե ինչ առաջնահերթությամբ է տրվել ասենք, Արմենին, ու չի տրվել Գարիկին: Արմենի ընտանիքը, որ մեկ անձից է, իրեն էլ է տրամադրվել 17 քմ, 8 հոգանոց ընտանիքին էլ է տրամադրվել 17 քմ:

Ինչու է բանալիները բաժանվում ոստիկանների միջոցով և ինչու է ոստիկանությունը բանալին տալիս ուլտիմատում դնում, ասելով՝ եթե ձեզ բանալի եմ տվել, էլ մի արի, վրանի տակ քեզ չտեսնենք, թե չէ վրանը կհավաքենք:

Ես ուզում եմ զգուշացնել, որ եթե էդ վրանը դուրս եկավ, այդ վրանը գալու է Երևանի կենտրոն: Մենք վճռականորեն գնալու ենք: Մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունելու:
Թող մեզ տան ցուցակ, թե ում են բանալի տվել, որ եթե ասենք 30 ընտանիքի տվել են, մենք ֆիքսենք, որ մեր այս գործողությունների արդյունքում 30 ընտանիքի հարց լուծվել է»:

Նա նկատեց, որ բանալիներն էլ բնակիչներին տրվել են միայն պայքարի արդյունքում. «Ինչո՞ւ, երբ դու հանում էիր մարդկանց փողոց, ինչու այդ պահին չկար բանալի, նստացույց հայտարարելու երկրորդ օրը նոր սկսեցին բաժանել բանալիներ: գուցե ինչ-որ բան էր պետք ցույց տալ, որ կարող են 117 ընտանիքի հանեն գցեն դուրս այն օրը, երբ վերջին օգնությունը գնաց Թուրքիա; Հայ երեխան նստած է եղել վառվող անիվի կողքը, մենք հումանիտար օգնություն ենք ուղարկել Թուրքիա:

Բացի այն, որ մենք ոչ մի ժամանակավոր լուծում չենք ընդունում, մեր պահանջներին ավելացել է նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականը: Մեր հիմնական պահանջն է, թողնեն վերադառնանք մեր բնակարաններ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով