Ներքին 4 տարի առաջ - 10:44 10-10-2022

Տո ի՞նչ բորդյուր, հիմա Ջերմուկի ողջ ներուժը պիտի ուղղվի պաշտպանական գծի ամրացման

Ֆեյսբուքյան օգտատեր Զարուհի Մուրադյանը գրել է.

«Երեկվանից Ջերմուկի մասին լավ բաներ եմ գրում,ուզում եմ Ջերմուկը ապրի: Հիմա վատը,ավելի շուտ ահավոր մտահոգիչ: Ուրեմն այսօր պտտվել եմ Ջերմուկով, նկարները տեսաք: Շատ քիչ մարդ կա քաղաքում: Դե հիմա գուշակեք ինչ տեսա փողոցներում: Ամբողջ քաղաքում ... .... բորդյուրներն էին փոխում:

Պատերազմական քաղաքի բորդյուրները: Ավելի կարևոր գործ չկա չէ՞: Գիտեմ որ ընկերներս Հայաստանով մեկ գերան ու շպալ են հավաքում Ջերմուկի պոստերի համար, մենք էլ բահ ու քլունգ ենք տանում, աշխատուժի պակաս էլ կա, բայց չէ,քաղաքի իշխանությունը ձև է տալիս որ դա իրանց չի վերաբերվում: Քաղաքապետն էլ էն մի գիշերում հանրապետականից քպ դառածներից է : Հիմա ուզում եմ հասկանալ էս ռմբակոծությունն էլ բան չհասկացրեց ձեզ ,Ջերմուկի ղեկավարներ? Հիմա քաղաքի ողջ ներուժը պիտի ուղղվի պաշտպանական գծի ամրացման: Փաստորեն ոչ մի բանը դաս չի հա: Տո ինչ բորդյուր? 4 -5 տարի առաջ սաշիկին էին վերագրում էդ «յուղոտ» պատառը: Հիմա ով է բորդյուրի «գործ » դրել? Մի հատ ուշքի եկեք, մոբիլիզացրեք բոլոր աշխատունակ ուժերն ու տեխնիկան,թուրքը դռանն է հասել»։







Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում