Մամուլ 4 տարի առաջ - 08:39 05-10-2022

ՔՊ-ում տրամադրություններ են փոխվել. ով կփոխարինի նախարար Դումանյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ամենաերկար անուն ունեցող նախարարության՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի եւ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հատկապես վերջերս նրանց հարաբերություններն այն աստիճան են լարվել, որ Դումանյանը բացեիբաց ոչ միայն ցույց է տալիս իր վերաբերմունքը Անդրեասյանի նկատմամբ, այլ նաեւ նրան առնչվող աշխատանքները հանձնարարում է այլ աշխատակիցների՝ անտեսելով վերջինիս: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրեասյանն էլ իր հերթին նախարարին շատ հարցեր չի զեկուցում, այլ ուղիղ կառավարության հետ է աշխատում:

Պատճառը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների, այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ինչ-ինչ տրամադրությունններ են փոխվել, ու չի բացառվում, որ Դումանյանին փոխարինի ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Մխիթար Հայրապետյանը, այլ հենց Ժաննա Անդրեասյանը: Ու թեեւ այս խոսակցությունները դեռ միս ու արյուն չեն դարձել, ամեն դեպքում, ԿԳՄՍ նախարարության ներսում մթնոլորտը խիստ լարված է: Հաճախ աշխատակիցները չգիտեն՝ նախարար-փոխնախարար լարվածության պայմաններում ինչպես դրսեւորել իրենց: Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի տիկին Ժաննա Անդրեասյանը, ունենալով ամուր կապեր գործադիրում, խնդիր է դրել իր առջեւ ազատվել Դումանյանից, որին համարում է ոչ նորարար գաղափարների կրող:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություններ ստանալու համար կապ հաստատեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը հակիրճ ասաց. «Ձեր տեղեկությունները ոչ մի ձեւ իրականությանը չեն համապատասխանում, եւ ավելացնելու որեւէ բան չունեմ»: Նախարար Դումանյանն էլ իր հերթին չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել թեման»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում