Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 23:47 24-08-2026

Հռչակագիրը նույնն է, չի փոխվել, իսկ ձեր «սկզբունքները» հերթական անգամ փոխվել են. Արամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

Քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրառմամբ.

Հռչակագիրը մեր երկրի հիմնաստեղծ փաստաթուղթն է, որը ոչ մեկ չի կարող փոփոխել: Սա քննարկման ենթակա չի:

Այս տեսանյութում ՔՊ կարկառուն ներկայացուցիչները կարդում են Հայաստանի Անկախության Հռչակագիրը, այն ՔՊ-ականները, որ 8 տարի անց ապազգային արշավ կսկսեն մեր երկրի ծննդականի նկատմամբ:

Բայց իրենց դեպքում նորմալ է: Սկզբից ոչմիթազական էին, հետո ցանկացած զիջման պատրաստ, սկզբից «Արցախը Հայաստան էր և վերջ», հետո բացեիբաց հայտարարում են, որ գիտակցված ռազմավարություն է եղել Արցախից ձերբազատումը հանուն «ինքնիշխանության» և «Հայաստանի փրկության» (տե՛ս 2025 թ. օգոստոսի 23-ի Փաշինյանի ուղերձը Անկախության Հռչակագրի 35-ամյակի առթիվ):

Նույն անսկզբունքայնությամբ ու Ալիևի պահանջները կատարելու պահանջով կուրանան այն Հռչակագիրը, որը 8 տարի առաջ հպարտորեն կարդում էին:

Հռչակագիրը նույնն է, չի փոխվել, իսկ ձեր «սկզբունքները» հերթական անգամ փոխվել են:

Տեսանյութ: