Ներքին 4 տարի առաջ - 19:42 03-10-2022

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի մի խումբ փորձագետների

Հոկտեմբերի 3-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Ալեքսանդր Մանասյանին, Թաթուլ Մանասերյանին և Լարիսա Ալավերդյանին։

Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը խոսել է մինչպատերազմյան և հետպատերազմական խորհրդարանական գործունեության մասին, անդրադարձել 2020թ․ աշնանային պատերազմին, 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին և 2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հերթական ագրեսիային։

Արթուր Թովմասյանը կարևորել է Արցախի և Հայաստանի հարցի առնչությամբ ցանկացած ձևաչափով քննարկում։

Փորձագետները մտագոհություն են հայտնել արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ազգային միասնական հայեցակարգի բացակայության պայմաններում հիմնախնդրի առանցքային հարցերի շուրջ հանրային համաձայնության կամ անհամաձայնության դրսևորումների շուրջ։

Այնուհետև «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ Արցախում են հստակ ծրագրով, որի նպատակն է արցախյան հիմնախնդրի առանցքային հարցի շուրջ հանրային համախոհության հաստատումը։

Հանդիպման ավարտին նախաձեռնության հեղինակները ԱԺ նախագահին և խմբակցության ղեկավարներին հրավիրել են հարցի շուրջ առաջիկա օրերին ԱրՊՀ-ում կազմակերպվելիք քննարկումներին։

Հանդիպմանը ներկա էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Ռ․ Ղահրամանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի