Արտաքին 5 տարի առաջ - 13:32 14-10-2021

ԱՀԿ-ն COVID-փորձագետների նոր խումբ է ստեղծում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 26 գիտնականներից կազմված ցուցակ է ներկայացրել, որոնք կուսումնասիրեն նոր վիրուսներ և կաշխատեն ապագա համավարակները կանխելու ուղղությամբ: Նրանք նաև կուսումնասիրեն COVID-19 կորոնավիրուսը, հաղորդում է BBC-ն:

Ի թիվս այլոց, թիմի կազմում են Մարիոն Կուփմանսը, Թեա Ֆիշերը, Հունգ Նգուենը և անասնաբուժության գծով չինացի փորձագետ Յան Յունգին, որոնք մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում իրականացված համատեղ հետաքննությանը:

«Մենք շատ գոհ ենք ընտրված փորձագետների խմբից և անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ համագործակցությանը, որպեսզի աշխարհն ավելի անվտանգ դառնա»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

Թիմը կփորձի պարզել, արդյոք վիրուսը կենդանիներից մարդկանց է փոխանցվել Ուհանի շուկաներում, թե լաբորատորիայում արտահոսք է տեղի ունեցել դժբախտ պատահարի հետևանքով:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր խումբը կարող է լինել SARS-CoV-2-ի ծագումը որոշելու «մեր վերջին հնարավորությունը»:

Նոր պաթոգենների ի հայտ գալու պատճառների հետազոտությունն «անհրաժեշտ է ապագա բռնկումները կանխելու համար», ասել է Գեբրեյեսուսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան