Արտաքին 5 տարի առաջ - 12:50 17-02-2021

ԱՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է COVID-19-Ի ՆՈՐ ՇՏԱՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության ավելի վարակիչ շտամ (VOC 202012/01) են գտել ևս 8 երկրներում: Այդ մասին հաղորդվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամեն շաբաթ հրապարակվող համաճարակային տեղեկագրում:

Ինչպես նշում է ԱՀԿ-ն, արդեն 94 երկրում հաղորդվել է COVID-19-ի տարածման նոր դեպքերի մասին: Ընդ որում՝ այս շտամի «տեղական փոխանցման» դեպք է գրանցվել 47 երկրներում:

Կազմակերպությունը նշում է նաև, որ շտամների տարածվածության աշխարհագրությունը, որը գրացվել էր Հարավաֆրիկյան Հանարապետությունում (ՀԱՀ) (501Y.V2), Բրազիլիայում և Ճապոնիայում (P.1), ընդլայնվել է: Նախորդ շաբաթվա ընթացքում (501Y.V2) շտամ են հայտնաբերել ևս երկու, իսկ P.1-ը՝ 6 երկրներում: Այսպիսով, շտամը ՀԱՀ-ից արդեն տարածվել է 46, իսկ Բրազիլիայից ու Ճապոնիայից՝ 21 երկրներում:

Ավելի վաղ, Սլովակիայի գլխավոր մանկաբույժ Ելենա Պրոկովան հայտարարել էր, որ COVID-19-ը շատ վտանգավոր է երեխաների և երիտասարդների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան