Ներքին 4 տարի առաջ - 14:31 03-10-2022

Սաֆարովին Ադրբեջանում հերոսացնելը պետք է մեզ համար ուղեցույց լիներ, թե ում հետ գործ ունենք. Իշխանյան

«Այս սամռկեցուցիչ դեպքը չպետք է անակնկալ լիներ մեզ համար։ Մի պահ մոռանանք Սումգայիթը, Բաքուն, բայց Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպային կացնահարելը բավական էր։ Մարդասպանին, երբ որ Ադրբեջանում հերոսացրեցին դա պետք է մեզ համար լիներ ուղեցույց՝ ում հետ մենք գործ ունենք»,- այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով հայ ռազմագերիների գնդակահարությունից։

Հարցին, թե ի՞նչ արձագանք պետք է ստանա այս դեպքը միջազգային հանրության կողմից Իշխանյանն ասաց. «Հարց՝ որևէ միջազգային կառույց դատապարտեց այդ սպանությունը և հերոսացումը Սաֆարովի, ոչ։ Միջազգայի հանրությունը, Յունեսկոն մասնավորապես, արդյոք դատապարտեց, երբ որ Նախիջևանում ոչնչացվեցին հայկական կառույցները՝ ոչ մի ծպտուն։ Երբ այս պատերազմի ընթացքում այդպիսի վայրագություններ են գործում ադրբեջանցիները, ի՞նչ միջազգային կառույց արձագանքեց, ոչ մի»։

Իշխայնանն ընդգծեց, որ միջազգային կառույցները հիմնականում առաջնորդվում են իրենց շահերով. «Մենք պետք է մի բան իմանանք, որ այսպես կոչված միջազգային կառույցները շարժվում են ըստ իրենց շահերի, ոչ թե արդարությամբ և օբյեկտիվությամբ։ Սա այն դեպքն է, երբ որ տարբեր գործիչներ, իրավաբաններ գերազանցիկի պես, որ իրենց դասագրքերը անգիր են արել հավատում են միջազգային կառույցների արձագանքին»։

Իրավապաշտպանը, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցող դեպքերի մասին, ասաց. «Ընթանում է ռուս-ուկրաինական պատերազմը, ես ձեզ հավատացնում եմ, որ երկու կողմից էլ կատարվում են հակամարդկային արարքներ, բայց միջազգային հանրություն կոչվածը մեղադրում է միայն Ռուսաստանին, նա չի տեսնում Ուկրաինայի կատարած վայրագությունները. միջազգային հանրությունը շարժվում է ըստ իր շահերի»։

Դիտարկմանը, որ այս պահին միջազգային հանրությունից Բաքվին որևէ դատապարտող բան սպասել պետք չԷ, Իշխանյանն ասաց. «բացարձակապես, նրանք շարժվում են, ըստ իրենց շահերի, իսկ Ադրբեջանը այսօր Եվրոպային գազ է մատակարարում, երկու օր առաջ եղավ այդ Հունաստան-Բուլղարիա գազատարի բացումը, որտեղ ներկա էր նաև Ալիևը»։

Հարցին, թե ինչպե՞ս զսպել Բաքվին, երբ նրանց մոտ են գտնվում մեր տասնյակ ռազմագերիներ, Իշխանյանն ասաց. «ես պատասխան չունեմ, քանի այս իշխանությունն ունենք, մենք այսպիսի զրկանքներ կրելու ենք, այսպիսի տեսարաններ անընդհատ ունենալու ենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում