Ներքին 4 տարի առաջ - 21:23 09-09-2022

Կուզենայի՞, արդյոք, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեայի տիպի երկիր․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) պաշտոնապես հայտարարեց միջուկային պետություն դառնալու մասին։

Հյուսիսային Կորեան աշխարհի թիվ մեկ բռնապետական երկիրն է։

Այո՛, բռնապետական, բայց․․․Բայց հզոր, ձախակողմյան գաղափարախոսություն ունեցող երկիր։ Իհարկե, Հյուսիային Կորեայում ժողովրդի կենսամակարդակը բարձր չի, բայց և կա պետական, սոցիալական աջակցություն։Հյուսիսային Կորեայում բանակում ծառայությունը պարտադիր է և տևում է 10 տարի։Հյուսիային Կորեայից, մեղմ ասած զգուշանում են այնպիսի հզոր երկրներ, ինչպիսին Ճապոնիան է, նունիսկ ԱՄՆ-ը։ Հետաքրքիր է, որ ժողովրդավարության ջահակիր ԱՄՆ-ը, ոչ միայն չդատապարտեց Հյուսիսային Կորեաին, այլև պատրաստակամություն հայտնեց բանկցություններ վարելու մասին։Այո՛, ուժեղներին հարգում են։
Կուզենայի՞, արդյոք, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեայի տիպի երկիր։ Իհարկե՝ ոչ։ Եթե այդպես լիներ, ես կամ կհայտնվեի բանտում, մահապատժի կենթակվեի, կամ, լավագույն դեպքում՝ վտարանդի կլինեի։ Բայց․․․չզարմանաք, կգերադասեի, որ Հայաստանը լիներ Հյուսիսային Կորեա,քան պարտված, տարածքներ կորցրած, բոլոր երկրների կողմից արհամարհված, ողորմելի, աննպատակ, անգաղափար «հեղափոխա»-բռնապետական երկիր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան