Ներքին 2 տարի առաջ - 11:35 14-12-2023

Կուզենայի երեկվա իրադարձությունը համարել մի զրոյական կետ․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին

Ինչքանով է հավանական, որ առաջիկայում ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի և ինչ սկզբունքների հիման վրա։ Այս հարցի վերաբերյալ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը չհրաժարվի պայմանավորվածություններից և սկզբունքներից, ապա մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է շատ իրատեսական:

Նա արձանագրեց, որ երեկ տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում։

«Չէի ուզի կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա և կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք ջանքեր գործադրել, որպեսզի հետագա բոլոր լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մեծացման և ոչ թե հակառակի մասին»,- շեշտեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան