Մամուլ 4 տարի առաջ - 08:12 01-10-2022

Ինչ են քննարկել Անդրանիկ Քոչարյանն ու մի խումբ հակառուսական կողմնորոշման գործիչներ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ իր աշխատասենյակում հյուրընկալել է հակառուսական կողմնորոշման մի խումբ գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Փակ քննարկմանը մասնակցել են «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Թեհմինե Ենոքյանը, Ազատ Արշակյանը եւ այլք։
Արշակյանն ասաց՝ իրենց խնդրանքով։ Մոտ 2 ժամ տեւած հանդիպման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անխտիր իր հավանությունն է հայտնել հնչեցրած բոլոր մտքերին, որ ՀԱՊԿ-ն անպետք կառույց է, եւ այնտեղ Հայաստանի ներկայությունը մեր երկրին զրկում է արեւմտյան երկրների աջակցություններից։ Սակայն ասել է, որ ներկա իրավիճակում ճիշտ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնելը, գուցե ինչ-որ պահից սկսենք, բայց ո՛չ հիմա, երբ երկիրը գտնվում է վտանգավոր շրջափուլում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան