Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:54 30-09-2022

Սահմանապահ Երասխ գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը վտանգված է․ համայնքապետ

Սահմանապահ Երասխ համայնքի խմելու ջրի ամբարն ամեն վայրկյան կարող է անցնել թշնամու ձեռքը։ Գյուղի խմելու ջրի միակ աղբյուրը գտնվում է թշնամու հենակետից ընդամենը մոտ 800 մետր հեռավորության վրա, սակայն որևէ ձևով չի հսկվում։ Տեղի բնակիչներն ահազանգում են․ թշնամու կողմից ավազանի վնասելու դեպքում գյուղի բնակիչները կզրկվեն խմելու ջրից։

Սահմանապահ համայնքի ղեկավար Սարո Այվազյանն Oragir.news-ին հայտնեց, որ ինքը ջրավազանի տարածքում հսկողություն սահմանելու խնդրով բազմաթիվ անգամներ դիմել է պատկան մարմիններին, սակայն կտրուկ մերժում է ստացել։

«Բոլորը մի պատճառ են բռնում, որ չկա դրված տնակ, չկա հոսանք, մեր պահապանները չեն գալու՝ էդտեղ իրենց մեքենաներով հերթապահություն սահմանելու։ Ես, ուղղակի, չգիտեմ՝ ոնց դիմեմ «Վիոլիա ջրին», որ ինքն է ջրի տերը, բասեինը իրենն է, իրենք են կառուցել։ Իրենք մինչև վերջին խորանարդ մետր ջրի համար գումարները հավաքում են ու շատ խստորեն։ Եթե մեկը հանկարծ գումարը չտա, էդ մարդու ջուրը կտրում են։ Ինչո՞ւ չեն մտածում, որ այդքանից հետո իրենք են պատասխանատու, որ էդ հարցին լուծում տան»,- ասաց համայնքի ղեկավար Սարո Այվազյանը։

Oragir.news-ին խնդրի մասին ահազանգեցին նաև գյուղացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»