Մամուլ 4 տարի առաջ - 08:07 18-12-2021

Համայնքապետ առ համայնքապետ դատվելու են․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումով, գործող իրավապահները, որոնք ձեռնպահ չմնացին անգամ համայնքապետի ընտրված թեկնածուներին ձերբակալելու և կալանավորելու որոշումներից, այս օրերին անհանգստացնում են նաև մյուս ընդդիմադիր համայնքապետերին, որոնք դեկտեմբերի 5-ի ընտրություններին առաջադրվել են ընդդիմության ցուցակներով ու հիմա հրաժարվում են իշխանության թրի տակով անցնել ու կոալիցիա ձևավորել ՔՊ-ի հետ։

Մեզ ահազանգել են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք համայնքապետեր, որոնք աջակցել են ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը, եւ հայտնում են, որ վերջին օրերին իրավապահներն իրենցով են հետաքրքրվում: Հավանաբար, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները, և նոր ընտրությունների ժամանակ նրանք հեռու մնան ընդդիմությունից։

Հիշեցնենք, որ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ հատկապես՝ համայնքապատկան հողերի նպատակային նշանակության փոփոխություններ կատարելու համար։ Նման մեղադրանք կարող են առաջադրել անխտիր բոլոր համայնքապետերին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա հաարում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող