Մամուլ 4 տարի առաջ - 08:21 28-09-2022

ՔՊ-ում հուզված են Գրիգոր Մինասյանի նշանակման հեռանկարից․ Հրապարոկ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին արդարադատության նախարար, ՔՊ-ի կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում ներկայացված Կարեն Անդրեասյանն ԱԺ-ում հանդիպել է իշխող խմբակցության հետ: Մեզ ասացին, որ խմբակցության մոտ կեսն է ներկա եղել, գրեթե հարց չեն տվել թեկնածուին, հանդիպումը 10-15 րոպե է տեւել։ Անդրեասյանն ասել է, թե ինչու է ընդունել նախարարի պաշտոնը թողնելու եւ դատական համակարգ տեղափոխվելու առաջարկը: Ասել է, որ այնտեղ շատ խնդիրներ է տեսնում եւ կարծում է, որ «ոլորտն էապես բարեփոխելու կարիք ունի»։ Նա ԲԴԽ շարքային անդամ կընտրվի, ապա՝ նախագահ, որպեսզի ավարտին հասցնի Գագիկ Ջհանգիրյանի սկսածը` դատական համակարգի ստրկացումը:

Մեր աղբյուրն ասաց, որ ՔՊ-ականներն առավել հուզված են եղել ոչ այնքան Անդրեասյանի՝ ԲԴԽ գնալով, որքան նրանով, որ Փաշինյանը մտադիր է նախարար նշանակել ներկայիս փոխնախարար Գրիգոր Մինասյանին` Միքայել Մինասյանի եղբորը, ով իր ընտանիքի հետ տարիներ առաջ կապը խզել է եւ անգամ ցանկացել է ազգանունը փոխել։ ՔՊ-ում հիշում են, որ Գիգիշը, ինչպես նրան նեղ շրջապատում կոչում են, ժամանակին Փաշինյանի հասցեին շատ վատ է արտահայտվել, եւ դեմ են եղել նաեւ նրա` փոխնախարար նշանակվելուն, սակայն եզրակացրել են, որ վարչապետը Կարենի խաթրից դուրս չի եկել` նրա մտերիմ ընկերոջը փոխնախարար նշանակելով։ Լուրեր կան, որ նախարարի պաշտոնին հավակնում է նաեւ Վլադիմիր Վարդանյանը, սակայն նա Փաշինյանին պետք է խորհրդարանում, քանի որ օրենսդրական բլոկը կմնա անգլուխ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով