Մամուլ 4 տարի առաջ - 08:05 27-09-2022

Նախընտրական ճնշումներ. Գյուլագարակ համայնքում մեկ օրում մի ցուցակից 19 ինքնաբացարկ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՏԻՄ ընտրություններից առաջ մենք գրել էինք, որ իշխանությունն ընդդիմադիրներին ճնշելու «հզոր» զենք ունի, քանի որ հիմա ընտրացուցակները ԿԸՀ-ում բաց են։ Այսինքն՝ երեւում է, թե ով է ընդգրկվել՝ աշխատավայրը, բնակության հասցեն։ Եվ գրանցումից հետո սկսվում են ճնշումներ թեկնածուների վրա, որ դիմում գրեն, հրաժարվեն։

Սեպտեմբերի 25-ի ընտրություններից օրեր առաջ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում առաջադրված «Հանուն ժողովրդի» դաշինքի 23 հոգանոց ցուցակից 19 հոգի մեկ գիշերվա մեջ ինքնաբացարկ է հայտնել, եւ ԿԸՀ-ն սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ անվավեր է ճանաչել այս ուժի մասնակցությունը։ Եթե գոնե 5 թեկնածու մնար ցուցակում, ապա օրենքը թույլ կտար մասնակցել։
Գյուլագարակում ՔՊ-ն «Ապրելու երկիր» կուսակցությունից առաջ է ընդամենը 48 ձայնով։ «Հանուն ժողովրդի դաշինքը» ձեւավորվել էր Վահան Բաբայանի Ռեֆորմիստների եւ նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցության միավորմամբ։ Վահան Բաբայանին երեկ հարցրինք՝ արդյո՞ք ճնշում են գործադրել թեկնածուների վրա։ Պատասխանեց, որ փաստ չունի, ցուցակում ընդգրկված թեկնածուները փոխանցել են, թե իբր բոլորը միանգամից փոշմանել են, որ առաջադրվել են»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»