Ներքին 4 տարի առաջ - 11:40 24-09-2022

Օդամղիչ ատրճանակով մեքենաներ էր վնասել․18-ամյա երիտասարդը խոստովանել և ներկայացրել է ատրճանակը

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, սեպտեմբերի 22-ի ժամը 21.00-ից սեպտեմբերի 23-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ զենքով վնասել է իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի ապակին:

Նույն օրը նմանատիպ հաղորդում է ստացվել նաև Արտաշատի մեկ այլ բնակչից. օդաճնշիչ զենքով վնասել էին նրա բարեկամի «Ֆորդ» մակնիշի մեքենայի բեռնախցիկի դռան ապակին՝ պատճառելով մոտ 100 000 դրամի վնաս:

Արտաշատի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Արտաշատ քաղաքի 18-ամյա բնակիչը բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին ներկայացվել է ոստիկանության Արտաշատի բաժին, խոստովանել և ներկայացրել 4,5 մմ տրամաչափի օդաճնշիչ ատրճանակը:
Հանգամանքնրը պարզվում են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»