Ներքին 2 տարի առաջ - 12:38 09-09-2024

Լոգարանում հայտնաբերվել է 38-ամյա գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ինքնասպան է եղել՝ կրակելով իր վրա։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 38-ամյա Լ. Ե.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս գործարար է եղել, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան