Մամուլ 4 տարի առաջ - 08:31 23-09-2022

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը շուտով կրկին կսկսի գործել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մեր տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից կսկսի գործել «Շանգրի Լա» խաղատունը, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Այն գրեթե 4 տարի չէր գործում` իշխանությունն իր քաղաքական տարաձայնությունները Գագիկ Ծառուկյանի հետ «կոտրեց» այս խաղատան գլխին, որն ամսական 2 միլիոն դոլարի չափ հարկ էր վճարում պետական գանձարան:
Տարբեր ստուգումներ կազմակերպեցին, օրինական լիցենզիա չունենալու պատճառաբանությամբ փակեցին կազինոն, եւ «Մուլտի գրուպը» դիմեց դատարան ու դատական կարգով հասավ նրան, որ ոչ միայն լիցենզիան օրինական ճանաչվեց, այլեւ տույժ-տուգանքները պետական գանձարանից մուծվեցին: Հիմա բոլոր արգելքները վերացվել են, եւ խաղատունը շուտով կսկսի գործել: Սակայն այս ընթացքում խաղատան ողջ անձնակազմը ցրվել, հեռացել է, իսկ խաղատունն աշխատեցնելու համար անհրաժեշտ է 700-ից ավելի աշխատակից: Ստիպված են եղել այդ կադրերի մոտ կեսին հրավիրել դրսից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»