Մամուլ 4 տարի առաջ - 08:11 23-09-2022

Արցախում հող են նախապատրաստում Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակելու համար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախ տեղափոխված գործարար Ռուբեն Վարդանյանը վերջին օրերին ակտիվ հանդիպումների մեջ է քաղաքական շրջանակների հետ, որով հող են նախապատրաստում նրան պետնախարար՝ Արցախի վարչապետ նշանակելու համար՝ ցույց տալով, որ Վարդանյանն Արցախի ազդեցիկ դերակատարների համար ընդունելի ֆիգուր է։ Օրերս նա հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ, որոնց հետ, ինչպես արցախցիներն են պատմում, Վարդանյանը հաճախ է ընթրում: Բանն այն է, որ նա ընդունելի է նախկինների համար նաեւ որպես Արցախում իշխանության իրավահաջորդ։ Երեկ էլ Վարդանյանը հանդիպել է ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, նախօրեին այցելել է Արցախի ՀՅԴ գրասենյակ, առաջիկայում նախատեսվում են այլ հանդիպումներ եւս:

Մեր աղբյուրներն ասում են, որ, ամենայն հավանականությամբ, եկող շաբաթ կլինի Վարդանյանի նշանակումը, թեեւ չեն բացառում, որ առաջին փուլում նա նշանակվի Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ապա՝ պետնախարար: Այս ընթացքում Արցախի կառավարությունում այլ կադրային փոփոխություններ էլ են նախատեսվում: Հստակ է միայն արտգործնախարարի հարցը․ Դավիթ Բաբայանը, ով այս օրերին ԱՄՆ-ում է` հայ համայնքի հրավերով, կլքի պաշտոնը: Եվ եթե Հայաստանը դեմ չլինի, չի բացառվում, որ Արայիկ Հարությունյանն արտգործնախարարի պաշտոնում նշանակի ներկայիս պետնախարար Արտակ Բեգլարյանին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի