Ներքին 4 տարի առաջ - 19:29 22-09-2022

Ուշիի ոլորաններում 3 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքով կալանավորվել է բեռնատարի վարորդը

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին երեք մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի՝ Ուշի գյուղի ոլորաններում, որի ընթացքում «Freightliner» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը, իրականացնելով նշված ավտոմեքենայի և դրա կիսակցորդչի ընթացքի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, թույլ տալով ճանապարհային երթևեկության կանոնների, «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ, ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից, ստեղծել էր վթարային իրադրություն, ինչի արդյունքում կողաշրջվել և բախվել էր իր առջևից համընթաց ուղղությամբ երթևեկություն իրականացնող, Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենային, որի պատճառով վերջինիս վարորդը և երկու ուղևորները մահացել էին, ևս երկու ուղևորներ ստացել էին մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բեռնատար ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»