Մամուլ 4 տարի առաջ - 10:13 22-09-2022

Փաշինյանն ասեց՝ հրաման ա տվել, որ բանակը հզորանա. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Այս հանդիպումներն ավանդաբար անցկացվում են ամիսը մեկ անգամ, սակայն իրավիճակի լարումը ստիպել է արտահերթ հանդիպում հրավիրել։ Կարելի է կարծել՝ լուսանցքային այս ուժերի ներկայացուցիչները, որոնց հետեւում մեկ տասնյակից մինչեւ առավելագույնը մի հարյուր մարդ է կանգնած, օգնելու են լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները։
Վերջին հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը նախագահող Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը: Նկատենք, որ այս մարդկուսակցություններն ու դրանց ղեկավարները հիմնականում արեւմտամետ են, բացի Տիգրան Արզաքանցյանից: Թե ինչ են քննարկել արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ, փորձեցինք պարզել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանից:
–Պարոն Արզաքանցյան, մեր աղբյուրներն ասում են, որ այս հանդիպման ընթացքում արտախորհրդարանական ուժերին հուշել են, որ հակառուսական տրամադրությունները շիկացնեն: Իսկ Դուք բազմիցս նշել եք, որ ռուսամետ եք, այլ ոչ թե արեւմտամետ:
Նման բան չկա, Ձեր ասածն իրականության հետ չի խոսում: Հակառակը: Ինքը գրանցում էր, թե մենք ինչ հարցեր էինք բարձրաձայնում: Իր մոտ գրանցեց, թե ով ինչ ա ասում: Ես խոսամ ինձանից, էլի: Մի քանի օր դիրքերում եմ եղել, տեսել եմ՝ ինչ ա կատարվում, գնացի ու ամեն ինչը վարչապետին ասեցի: Ասեցի, թե ինչ ա անհրաժեշտ զինվորներին, որ կարողանանք մեր սահմաններն ամուր պահել: Ես մենակ մեր Գեղարքունիքի մարզից եմ տեղյակ, ներկայացրի, թե ինչ իրավիճակ ա այնտեղ: Կապանից էլ զանգեցին ասեցին, որ հրթիռներ են բաց թողել, դա էլ պատմեցի վարչապետին, ասեցի, որ օդը պահպանելու խնդիր ունենք՝ տարբեր զենքերի տեսակների հետ կապված: Իմ ելույթից հետո սկսեցին բանակը կամավորների բաժանել, խոսքերս տեղ ա հասել, իմ ելույթից հետո բանակում փոփոխություններ են եղել: Մինչեւ ելույթս կամավորներին ես էի հագուստներ տրամադրում, դրանից հետո արդեն սկսեցին հագուստներ տալ իրենք:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին