Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:30 06-12-2023

Ասեց՝ ախ, մամ ու ընկավ գետնին․ մանրամասներ՝ շների հարձակումից 7-ամյա տղայի մահվան դեպքից

Սուրենավան գյուղում այսօր վաղ առավոտյան շների հարձակման հետևանքով մահացած 7-ամյա Ալիկ Գրիգորյանը սովորում էր Սուրենավանի դպրոցում, 2-րդ դասարանում։ Նա ունի մեկ քույր և մեկ եղբայր, ինքը երեխաներից միջնեկն էր։

Դեպքին ականատես աշակերտներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել․ «Ինքը իր քրոջ ու 2 ընկերների հետ էր։ Իրենք գալիս էին ու շները հասան էդ էրեխու վրա։ Կանգնեց, ստեղից բռնեց (ցույց է տալիս սիրտը), ասեց՝ ախ, մամ ու ընկավ գետնին։ Հետո իր պապան գրկեց ու տարավ մեքենայի մեջ»։

Oragir.News-ը զրուցել է նաև 7-ամյա տղայի դասվար Արևիկ Զոհրաբյանի հետ։ Վերջինս ասաց, որ դասապրոցեսը ժամը 9-ին է սկսվում, սակայն նա ուշացել է, ինքը զանգահարել է ծնողին ու իմացել դեպքի մասին։ Ուսուցիչը նշեց, որ այսօր ամանորյա միջոցառում ունեին, տոնածառը պիտի զարդարեին, ավաղ, այդպես էլ մնաց։ Նրա խոսքով ԱԼիկը երեկ դասին ներկա է եղել, շատ լավ երեխա էր, լավ ընտանիքից։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց գնացող 3 երեխայի վրա: Երեխաները փախել են շներից, սակայն շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխաներից մեկի կենսաբանական մահը

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան