Ներքին 4 տարի առաջ - 22:04 17-09-2022

Ուսուցիչները եկել էին ատեստավորման նաև Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում․ Ժաննա Անդրեասյան

Ինչ որ հիմա գրում եմ, գիտեմ, որ միանշանակ չի ընկալվի, բայց գրում եմ, որովհետև ավելի կարևոր եմ համարում մարդկանց ուժի ու կենսունակության փաստը նշել, քան այն քննադատությունը, որ կարող է լինել։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և ապորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր անցկացվեց հայոց լեզվի կամավոր ատեստավորումը։ Ուսուցիչները եկել էին ատեստավորման նաև Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում։

Չնայած բոլոր խնդիրներին ու իրավիճակին, մարդիկ իրենց մեջ ուժ էին գտել ու եկել էին։ Եղեգնաձորում հնարավորություն ունեցա տեսնել, թե ինչ ուժեղ են մեր ուսուցիչները՝ թեկուզ միայն իրենց գալու, այս իրավիճակում կենտրոնանալու, իրենց վարքով օրինակ հանդիսանալու փաստով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Սա, վստահ եմ, ոչ պակաս կարևոր դաս է ձեր սովորողներին։
Գիտեմ, որ այսօր դասերն էլ դպրոցում բոլորովին հեշտ չեն, բայց դրանք դառնում են նաևփոխօգնության, հոգեբանական աջակցության, արժեքային դաստիարակության միջավայր։

Եթե մեր ուսուցիչները գտնում են ուժն ու հաստատակամությունը՝ իրենց պլանավորածն ու անելիքն անելու, մնացած բոլորս ուղղակի պետք է հետևենք նրանց»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով