Մամուլ 4 տարի առաջ - 09:05 17-09-2022

Իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ իրավապահ համակարգը կանգնեցրել է քրեական վարույթներով սպասվող որոշակի գործողություններ:
Օրինակ, օրերս տեղի ունեցած աղմկահարույց քրեական վարույթներից մեկով նախաքննական մարմիններից մեկը պետք է գործողություն իրականացներ, սակայն, պատերազմով պայմամանավորված, գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ թե կոնկրետ ո՞ր աղմկահարույց գործով, նախաքննությանը չվնասելու համար այս պահին քրեական վարույթը չենք նշում: Այսինքն, ստացվում է՝ վերջին օրերին իրավապահ համակարգը չի զբաղվում ներկայումս առկա քրեական գործերով, եւ սա այն դեպքում, երբ հենց երեկ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետության բնականոն գործունեության կարեւորության մասին:
«Մենք որեւէ պարագայում չպետք է մոռանանք պետության բնականոն գործունեության եւ գործառույթային դեր կատարելու անհրաժեշտությունը: Խոսքը վերաբերում է նաեւ տնտեսությանը, եւ սա չափազանց կարեւոր է: Իհարկե, մենք պետք է ամեն ինչով աջակցենք Զինված ուժերին»,- նշել էր նա:
Ստացվում է՝ Փաշինյանը մի կողմից խոսում է պետության բնականոն գործունեությունն ապահովելու մասին, բայց մյուս կողմից իրավապահ համակարգում կյանքը կանգ է առել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով