Մամուլ 4 տարի առաջ - 07:48 16-09-2022

Որ պատգամավորների տան հասցեով են ցուցարաարները գնացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար Ազգային ժողովի շենքի առաջ նախօրեին կայացած բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարվել էր, թե խմբերով պատրաստվում են գնալ ՔՊ-ական պատգամավորների տները եւ նրանց «բերման ենթարկել», եթե ինքնակամ չեն ներկայանում եւ չեն ստորագրում իմպիչմենտի ձեւաթուղթը։

Իշխանական խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տան հասցեով են մի խումբ քաղաքացիներ գնացել, սակայն պատգամավորը տանը չի եղել, ինչպես իրենց հաշվառման հասցեներում չէր ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը։ Սակայն այցելությունների մասին հայտարարություններն աննախադեպ անհանգստություն են առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ: Դրանով էր պայմանավորված, որ երեկ խորհրդարանի դահլիճում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի ելույթի ընթացքում հատկապես ՔՊ-ական կանանց գվարդիան հիստերիկ վիճակում էր եւ ճար ունենար՝ կբզկտեր Մանուկյանին: Նրանք չբավարարվեցին տեղից ռեպլիկներ անելով եւ ելույթից հետո խմբով սուրացին դեպի պատգամավորը։ Հաշիվ էին պահանջում նրանից, թե ինչու են խրախուսել իրենց տներ գնալու որոշումը։ Փաստորեն, 2018 թ․ իրադարձությունները, երբ ՀՀԿ-ականների տների մոտ հերթապահում էին եւ տեռորի ենթարկում, իսպառ մոռացվել են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ