Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 00:53 16-09-2022

ԱՄՆ պետքարտուղարը ցանկություն է հայտնել կրկին խոսել Փաշինյանի և Ալիևի հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է առաջիկայում նոր շփումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:

«Ինչպես հիշում եք, ԱՄՆ պետքարտուղարն օրերս զրույցներ է ունեցել երկու երկրների ղեկավարների հետ, և պետք է սպասել, որ շուտով նա կրկին նման հնարավորություն կունենա»,- ասել է Փրայսը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի շփումները Փաշինյանի և Ալիևի հետ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 105 զոհ և վիրավորներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»