Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 22:12 15-09-2022

Ռուսաստանը զսպվածության կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանը անընդունելի է համարում ուժի կիրառումը և կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել ռուսական միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչային ներկայացված զեկույցի և հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական դերը գնահատելու համար:

«Ռուսաստանի Դաշնությունը ծայրաստիճան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանցին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը և դրանից հետո: Դրա հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, կան տուժածներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Խորին ցավակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին, շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: Ուժի կիրառումը անընդունելի ենք համարում և ակնկալում ենք, որ կկատարվեն Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները հրադադարի մասին: Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բարձրացնել լարվածության աստիճանը, ինչպես նաև՝ անշեղորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Հայաստանի առաջնորդների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասել է Նեբենզյան:

ՌԴ ներկայացուցիչը նաև տեղեկացրել է Անվտանգության խորհրդի անդամներին, որ Ռուսաստանի ղեկավարությունը սերտ կապի մեջ Բաքվի և Երևանի հետ իրադրության կայունացման նպատակով: Վասիլի Նեբենզյան հույս է հայտնել, որ Սամարղանդում՝ Շանհայան համագործակցության կազմակերպության շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում տվյալ թեման կլինի ուշադրության կենտրոնում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով