Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 23:07 04-08-2022

Մենք մեզ համար եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին զսպվածության կոչ ենք անում․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է կայուն խաղաղության և կայունության հաստատմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այս կապակցությամբ մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրման կապակցությամբ։ Այս մասին ասված է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Մենք մեզ համար եղբայրական ադրբեջանցի և հայ ժողովուրդներին զսպվածության կոչ ենք անում: Ելնելով նրանից, որ Բաքուն և Երևանը խելամտություն ու խոհեմություն կցուցաբերեն»,- ասված է հաղորդագրությունում։

Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ կողմերը լիարժեք և անվերապահ կերպով կպահպանեն Ռուսաստանի միջնորդությամբ կնքված պայմանավորվածությունները.

«Համոզված ենք, որ առկա բանակցային ձևաչափերի շրջանակներում հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով»,- հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող