Մամուլ 4 տարի առաջ - 08:57 15-09-2022

Այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում արդեն երրորդ օրն է՝ ծանր մարտեր են ընթանում, ինչի հետեւանքով, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ունենք 105 զոհ, եւ հակառակորդը 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել է Հայաստանից։ Այս իրավիճակին զուգահեռ՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազը հրաժեշտի ցերեկույթ է կազմակերպել: Այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ կլինի, որից հետո Արթուր Դավթյանը հրաժեշտ կտա դատախազությանը եւ գլխավոր դատախազի ղեկը կհանձնի Աննա Վարդապետյանին: Հիշում եք՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, բավականին սրտառուչ քայլ կատարեց:
Դատախազ Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ խոնարհվեց եւ քայլելով հեռացավ դատախազությունից, ինչպես սրբավայրից կբաժանվեր: Հետաքրքիր է՝ Արթուր Դավթյանը կհամբուրի արդյոք դատախազության շենքի դուռը՝ ձեռքերը միացնելով, ինչպես աղոթքի ժամանակ, եւ կխոնարհվի, թե այլ կերպ կհեռանա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»