Մամուլ 4 տարի առաջ - 08:12 13-09-2022

Տարոն Մարգարյանը կառաջադրվի՞ Երևանի քաղաքապետի ընտրություններում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ վերջերս իրականացված ինչ-որ սոցհարցման, Երեւանում ունի ամենաբարձր՝ 22 տոկոս ռեյտինգ: Նույնքան է նաեւ Տիգրան Արզաքանցյանի կնոջ` Նատալյայի ռեյտինգը: Մարգարյանը երեկ հրաժարվեց ասել՝ կառաջադրվի՞ 2023-ին Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ։ «Ընտրությունները խի հայտարարե՞լ են»,- ասաց նա։ Չէ, դեռ չեն հայտարարել, բայց առնվազն 3 անձ արդեն հայտարարել է իր հավակնությունների մասին` Նատալյա Ռոտենբերգը, Տիգրան Ավինյանը եւ Ռուբեն Հախվերդյանը, ով Տիգրան Խզմալյանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է լինելու:

Տարոն Մարգարյանին հարցրինք` իսկ ի՞նչ կարծիքի է Հախվերդյանի թեկնածության մասին։ «Ամեն ինչին կգա ժամանակը, էդ կարծիքները կհայտնենք»։ Իսկ այն, որ, ըստ հարցման, 22 տոկոս ռեյտինգ ունի Երեւանում, դրա մասին ի՞նչ կասի։ «Ինձ մի հարցրեք»,- ասաց նա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում