Սպորտ 4 տարի առաջ - 16:22 12-09-2022

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգան վերանվանվել է

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ուժի մեջ է մտել «Գովազդի մասին» օրենքում կատարված լրացումներն ու փոփոխությունները։

Այդպիսով, օրենքով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Նույն օրը ՀՖՖ պաշտոնական կայքում, սոցիալական էջերում փոխվել է առաջնության անվանումը՝ «VBET Հայաստանի Պրեմիեր լիգան» դառնալով «Հայաստանի Պրեմիեր լիգա»։ Նույն սկզբունքով փոխվել է նաև Հայաստանի Գավաթի անվանումը։

Հարկ է նշել, որ ֆուտբոլային ակումբներին նույնպես կարգելվի խաղաշապիկների վրա, պաստառներին և այլ վայրերում տպել բուքմեյքերական ընկերության տարբերանշանը։ Հայկական թիմերից «Փյունիկը», «Վանը», «Նոան» համագործակցում էին «Vbet»-ի հետ, իսկ «Արարատը»՝ «TotoGaming»-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան