Սպորտ 4 տարի առաջ - 22:16 28-05-2022

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը

Այսօր՝ մայիսի 28-ին, կայացան ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 36-րդ տուրի հանդիպումները։

Խաղային օրվա առաջին հանդիպումների մասին՝ այստեղ։

«Ուրարտուն» սեփական մարզադաշտում հյուրընկալել է «Վանին» և հաղթել 2։0 հաշվով։ Խաղասկզբում 11-մետրանոցը հստակ է իրացրել Արթուր Միրանյանը, իսկ խաղավերջում Գոռ Լուլուկյանը կրկնապատկել է հաշիվը։

Տուրի և առաջնության վերջին խաղում կայացել է «արարատյան» դերբին. Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Արարատը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»։ Ժիրայր Շաղոյանի ֆանտաստիկ գոլի շնորհիվ «Արարատ-Արմենիան» հաղթել է նվազագույն՝ 1։0 հաշվով։ Շաղոյանի գոլի տեսանյութը։

Այսպիսով, ավարտվեց Հայաստանի 2021/22թ. առաջնությունը։ Մրցաշարային աղյուսակը ստացավ այս տեսքը.

1.«Փյունիկ» - 75 միավոր
2.«Արարատ-Արմենիա» - 74 միավոր
3.«Ալաշկերտ» - 51 միավոր
4.«Արարատ» - 46 միավոր
5.«Ուրարտու» - 40 միավոր
6.«Նոա» - 39 միավոր
7.«Նորավանք» - 28 միավոր
8.«Վան» - 25 միավոր
9.ԲԿՄԱ - 18 միավոր

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան