Ներքին 4 տարի առաջ - 19:36 10-09-2022

Այսօր գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզի հայրենակիցների հետ․ Իշխան Սաղաթելյան

Այսօր գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզի հայրենակիցների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պագամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Անկեղծ, մեր հայրենակիցների մտահոգ հարցերով հագեցած հանդիպման ընթացքում խոսել ենք շարժման արդյունքների, անհրաժեշտ գործողությունների և մեր առաջիկա անելիքների մասին։

Խոսքիս ավարտից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց. «Դուք մի բան մոռացաք նշել, Շարժումը մեծ քայլ է արել պատերազմից հետո մեր կորացած մեջքը շտկելու ուղղությամբ։ Դա է ամենամեծ ձեռքբերումը»:

Ամեն հերթական հանդիպման արդյունքում ամրապնդվում է համոզմունքս, որ միասին մենք կարող ենք իրականացնել պատմական այս ժամանակահատվածում մեր վրա դրված խնդիրը և փրկել մեր հայրենիքը։ Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք։ Այսպիսի հանդիպումները մեր հայրենակիցների հետ կրելու են պարբերական և շարունակական բնույթ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով