Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:37 03-05-2022

Այսօր՝ ժամը 19։00-ին, հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ ժամը 19։00-ին, հանրահավաք կկայանա Ֆրանսիայի հրապարակում՝ օրվա աշխատանքը ամփոփելու և վաղվա աշխատանքները պլանավորելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա Ֆրանսիայի հրապարակ է վերադարձել դիմադրության երթի ուղղություններից մեկը գլխավորելով՝ մայրաքաղաքի փողոցներում ու բուհերում անհնազանդության ակցիաներ իրականացնելուց հետո։

Իշխան Սաղաթելյանն արձանագրեց, որ մայրաքաղաքում փակված փողոցներից զատ փակ են նաև մարզային մայրուղիները։

«Այս պահին փակ են Սևան-Երևան մայրուղին, Սպիտակ, Ալավերդի, Ապարան, Մասիս, Գյումրի․․․ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում արժանապատիվ մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց՝ ցույց տալով, որ Նիկոլն այլևս անելիք չունի Հայաստանում և պետք է հեռանա»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև փաստեց, որ դասադուլը շարունակվում է՝ ԵՊՀ-ում 80 տոկոսով կա դասադուլ։

«Կոչ եմ անում վաղվանից աշակերտներին էլ դպրոց չուղարկել, որքան շատ դուրս գանք՝ այնքան արագ կլուծենք սրանց հարցերը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան․ «Որքան շատ են բերման ենթարկում, այնքան մեր թիվն ավելանում է»։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով