Ներքին 4 տարի առաջ - 21:58 09-09-2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի նիստում քննարկվել է ցեմենտի որակի խնդիրը

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի նախագահին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը՝ կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, օրակարգում քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցերի կողքին տեղական արտադրության ցեմենտի որակի խնդիրն է եղել, որի մասին բարձրաձայնել են շինարարական ընկերությունները և լիցենզավորված լաբորատոր կազմակերպությունները: Հարցը քննարկելու և պատճառները վերհանելու նպատակով նիստին հրավիրված է եղել նաև գործարանների արտադրանքը սերտիֆիկացնող և որակի ապահովման համար պատասխանատու կազմակերպության ներկայացուցիչը:

«Դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները և դրանց ազդեցությունը Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական որոշ ծրագրերի ընթացքի վրա:

Նիստի արդյունքում որոշվել է առաջիկա շաբաթվա ընթացքում շարունակել ցեմենտի նմուշառումը տարբեր օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպել քննարկում ցեմենտ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ խնդրին առավել հանգամանալից ծանոթանալու և լուծում գտնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է 2020-2022թթ. ընդունված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական հանրության իրազեկման համար շնորհանդես կազմակերպելուն: Քննարկվել է նաև «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. նախագծային նորմեր» շինարարական նորմերով առողջապահական հաստատությունների շենքերի համար սահմանված հարկայնության պարագայում հատուկ տեխնիկական պայմաններ նախատեսելու հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի