Ներքին 3 տարի առաջ - 12:54 05-06-2023

ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել են 4 էսքիզային նախագծեր


ՀՀ ԿԳՄՍՆ-ում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասներորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր:

ՔԿՄՍՆ-ից հայտնում են, որ քննարկված հարցերի թվում էր ՀՀ Արագածոտնի մարզի «Դաշտադեմ ամրոցի մասնակի հիմնանորոգում, թանգարանի հիմնում և հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագիրը, որը որոշակի դիտողություններով արժանացել է հավանության:

Նիստում քննարկվել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում գտնվող 13-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը, որը միաձայն քվեարկությամբ համարվել է ընդունելի: Վերոնշյալ հարցի քննարկմանը ներկա է եղել նաև պատվիրատուի՝ ««Վարդպետ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը:

Օրակարգում ընդգրկված հարցերից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի N 9/4 հասցեի հուշարձան-շենքի («Սառցակոմբինատի» շենք) փոփոխման և Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին ՀՀ օրենքին համապատասխանության հարցը ձայների մեծամասնությամբ համարվել է ընդունելի, իսկ «Մոսկվա կինոթատրոնի՝ հանրապետական նշանակության հուշարձանի ճակատային հատվածում եռաչափ գովազդային էկրանի տեղադրման» էսքիզային առաջարկը՝ մերժվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան