Ներքին 4 տարի առաջ - 20:49 30-08-2022

Դատարանի բակում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 6 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են դատարանի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տեղեկություններով, 2022 թ. օգոստոսի 22-ին ժամը 15։40-ի սահմաններում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ պահին ընթացող քրեական դատավարությանը մասնակից անձանց կողմնակիցների միջև, նշված դատարանի բակում, տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ անձինք բարձրաձայն հայհոյել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել կայանված ավտոմեքենաներին ու դրանց ուղևորներին, ինչը նկատել են նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ԵՔՎ ծառայողները, ովքեր անմիջապես մոտեցել են, օրենքով սահմանված կարգով ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը և դադարեցնել հակաօրինական գործողությունները:

Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջին՝ վերոնշյալ անձինք հայհոյել են, իսկ նրանցից մեկը հարվածել է ոստիկանին, որից հետո դիմել են փախուստի։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առերեսումներ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ:

Իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ և տեղեկություններ, պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանցից վեցի ինքնությունը, որոնց նկատմամբ, բավարար ապացույցների համակցությամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդում իրականացնելու մասին որոշումներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջիններիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց հիշյալ վեց անձանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը, որոնցից երեքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով