Ներքին 2 տարի առաջ - 14:00 19-05-2024

Խուլիգանություն կատարելու համար «Կամք» նախաձեռնության հիմնադրին մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024 թ․ մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, գիտակցելով, որ իր հակաիրվական և հակաբարոյական գործողությունները լուսաբանվում են առցանց հեռահաղորդակցությամբ և տեսանելի են այլ անձանց կողմից, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելով, մարդկանց անդորրը խաթարելով, կատարել է խուլիգանություն։

Մասնավորապես, Երևան քաղաքի Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարության թվ 1 մասնաշենքի տնտեսական մուտքի դիմաց, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների, բազմաթիվ քաղաքացիների և առցանց հաղորդակցություն իրականացնող լրագրողների ներկայությամբ նա վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում բարձրաձայն անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել վերջինիս հասցեին, ինչի կապակցությամբ ձերբակալվել էր տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված արարքները կատարելու համար, Վ․Չ․-ին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջւոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով