Մամուլ 4 տարի առաջ - 08:20 30-08-2022

«Լաչինի միջանցքը» լրագրողների համար բաց կլինի․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 12-ից կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանը։ Նախորդ նստաշրջանը ընդդիմադիրների ու լրագրողների համար անցավ աննախադեպ սահմանափակումների ու «բռնաճնշումների» պայմաններում։ ԱԺ ղեկավարությունը դահլիճի մուտքերի մոտ ռապիսկան սարքեր էր տեղադրել, որ ստուգեին պատգամավորներին (հիմնականում՝ ընդդիմադիրներին), որ հետները կտրող-ծակող իրեր դահլիճ չմտցնեն։ Իսկ լրագրողների համար միջանցքներում` ամեն մետրի վրա մի-մի զինվոր էին կանգնեցրել, որ որեւէ լրագրող չանցնի «Լաչինի միջանցքով» կամ չմոտենա իշխանական պատգամավորների աշխատասենյակներին։

Երեկ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակազմից՝ նոր նստաշրջանում սահմանափակումների խստացում կամ թուլացում լինելո՞ւ է։ ԱԺ-ից մեզ ոչ օֆիցիալ ասացին, որ «Լաչինի միջանցքը» մեզ համար բաց կլինի, ասել է թե՝ ԱԺ երկու մասնաշենքերն իրար կապող միջանցքը, որի անունը լրագրողները «Լաչինի միջանցք» են դրել, ազատագրվելու է։ Մնացած սահմանափակումների մասով ԱԺ ղեկավարությունը դեռ որեւէ որոշում չունի՝ կախված է նրանից, թե «ինչքանով իրենց խելոք կպահեն» լրագրողները։ Այսինքն, եթե ՔՊ-ականներին նեղեն ու «թարախ» հարցեր տան, ասենք, Լաչինը հանձնելու մասին, ԱԺ-ն նորից սահմանափակումներ կկիրառեն, որ ապահովվեն ուսապարկերի անդորրն ու մանդատի հանգիստ վայելումը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի