Ներքին 4 տարի առաջ - 18:17 29-08-2022

Լոռու մարզը կհամագործակցի Ճապոնիայի մարզերի հետ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժին պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը:

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցելության և Ճապոնիայի կողմից Լոռու մարզում իրականացվող աջակցության ծրագրերի համար, բարձր գնահատելով իրականացվող ներդրումների արդյունավետությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է երկու երկրների հարաբերությունների զարգացման ու խորացման կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար:

Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և մարզում իրագործվող ծրագրերի շրջանակներում աջակցության և պատրաստակամության համար և առաջարկել է քննարկել, թե ինչպես կարելի է Ճապոնիայի մարզերի և Լոռու մարզի միջև համագործակցության եզրեր գտնել՝ երկկողմ հարաբերությունների առավել սերտ զարգացման համար:

Լոռու մարզպետը բարձրաստիճան դիվանագետին է ներկայացրել մարզի հնարավորությունները և ընդգծել, որ միջմարզային մակարդակով ամուր կապերի ստեղծումը երկու երկրների միջև առավել կնպաստի բարեկամական երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են խորհրդանշական նվերներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում