Ներքին 4 տարի առաջ - 21:17 26-08-2022

Այս ամենի մեղավորն անպատասխանատու նիկոլիստական ռեժիմն է ու նրա «հաճախորդները»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժի բանակցած փաստաթղթով և Լաչինը, և Քարվաճառը մնալու էին հայկական։

Բերձոր (Լաչինն) էլ է տրվում ադրբեջանցիներին։

Ու նիկոլիստներն իրենց պահում են՝ դե պետք է տրվեր տրամաբնությամբ։

Ու սրանց թվում է, որ կսղցնեն կգնա։

Բայց՝ ոչ։

Մարդիկ պետք է իմանան, որ այս ամենի մեղավորն անպատասխանատու նիկոլիստական ռեժիմն է ու նրա «հաճախորդները»։

Նախկիններիս օրոք չէր տրվելու ոչ Բերձորը, ոչ էլ Քարվաճառը, դե Շուշիի ու Հադրութի մասին չեմ էլ խոսում։

Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության համաձայն նախկին ԼՂԻՄ ողջ տարածքն ու Քարվաճառի և Լաչինի շրջանները մնում էին հայկական վերահսկողության տակ։

Լաչինի ու Քարվաճառի վերջնական ճակատագիրը կապվում էր Արցախում իրականացվող հանրաքվեի հետ։

Մինչ հանրաքվեն,այսինքն Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչումը, նրանք մնալու էին մեր վերահսկողության տակ։

Դրա մասին բազմիցս խոսել են և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ համանախագահ Պոպով), ինչպես նաեւ ռեժիմի «կառուցողական » գործընկեր Ալիեւը, ով պատերազմից հետո Քարվաճառում ասեց՝ հայերը հրաժարվում էին Քելբաջարն ու Լաչինը տալ։

Հիմա գոհ եք երեւի։

Նիկոլին առաջադրած ու պաշտպանած գործիչներ,դուք Սերժ ու Հանրապետական չեք մերժել է, դուք մերժեցիք Շուշին, Հադրութը, Դադիվանքը, Բերձորը… Հայաստանի ինքնիշխանությունը։
Այստեղ են ասել՝ հայի հետին խելքը…»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող