Ներքին 5 տարի առաջ - 21:00 10-06-2021

Համոզված եմ, որ այս ամենի սցենարները մոգոնում է պաշտոնակատար կոչեցյալը. Ավետիք Իշխանյան

Հայ իրավապաշտպան է, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը գրում է.

«Ղժղժան պաշտոնակատարին նրա հերթական այցի ժամանակ ծնկաչոք ընդունում է մի ծեր կին։ Սա արդեն չգիտեմ «ժողովրդի» որերորդ «անկեղծ» պոռթկումն է։

Հիշենք, ոտքեր պաչող ծեր կնոջը, «մեզ մենակ չթողնես» «լացակումած» տիկնոջը, ցեղասպանության թանգարան այցելող «բարի» պապիկին և բազում այլ «ժողովրդի» ներկայացուցիչների։ Այն որ այս ամենը գավառական բեմադրություններ են, կասկած չունեմ։ Այն որ այդ բոլոր տատիկ-պապիկներին հատուկ գտնում և վճարում են, ինչպես Աբաջյանի պապիկին և Աշոտիկի տատիկին, նույնպես կասկած չունեմ։ Բայց հարցն ավելի քան լուրջ է։

Համոզված եմ, որ այս ամենի սցենարները մոգոնում է պաշտոնակատար կոչեցյալը։ Նա հաճույք է ստանում այդ տեսարաններից, մարդկանց արժանապատվությունը ոտնահարելուց և այդ պահերին իրեն զգում ստրկատեր-միապետ։ Նրա հոգեբանությամբ Հայաստանի ողջ ժողովուրդը պետք է ծնկի գա իր առջև և իրեն երկրպագի։ Եվ հանուն արդարության, պետք է ասել, որ այս հարցում նա հասել է որոշակի հաջողությունների։ Նրա ստրուկներն են և նրա առջև ծնկաչոք սողում են բոլոր քաղպայմանագրային ողորմելիները, նախարարները, ոստիկաններն ու ԱԱԾ-ականները, դատախազներն ու քննիչները։

Նա բոլորին նսեմացրել և նրանց միջից վերացրել է արժանապատվության տարրական զգացումը (եթե իհարկե, նրանք արժանապատվություն ունեին)։ Այս ողորմելի հոգով ստրուկները շարժվում են․ «փող՝ ստրկության դիմաց» սկզբունքով։ Կարծում եմ, որ ղժղժան պաշտոնակատարը տառապում է անլիարժեքության բարդույթով։ Հավանաբար, ինչ-որ տարիքում նրան վերաբերվել են ստրուկի նման՝ նվաստացրել, չոքացրել,անասնակերով կերակրել, կոնֆետ գցել և նա ճանկռտելով հափշտակել է այն։

Հայտնի է, որ ամենադաժան ստրկատերերը նախկին ստրուկներն են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող