Ներքին 4 տարի առաջ - 18:47 26-08-2022

Երկրում կա կապիտալի լուրջ ներհոսք․ Գևորգ Պապոյան

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով «2020-2022թթ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ-ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների տարբերությունը (զուտ ներհոսքը)»:

«2020թ. +192 մլն դոլար
2021թ. +383 մլն դոլար
2022թ. +979 մլն դոլար

Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում միայն այս եղանակով երկիր է մտել ավելի քան 5 անգամ ավելի շատ փող, քան 2020թ.ին և 2.6 անգամ շատ փող, քան 2021թ.-ին:

Բացի այդ, մի կողմից վերոնշյալը պատճառաբանում է դրամի արժևորումը, մյուս կողմից ոչ միայն ապացուցում է, որ հիմնազուրկ են երկրից կապիտալի փախուստի մասին խոսքերը, այլև ապացուցում է հակառակը, երկիր կա կապիտալի լուրջ ներհոսք»,- գրել է Պապոյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով