Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 16:30 25-08-2022

ՀՀ և ԻԻՀ իշխանությունները մտադիր են երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպանն ընդունել է Զանջանի Առևտրի պալատի պատվիրակությանը: Աբբաս Զոհուրին հայտարարել է, որ Իրանի կառավարության քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ, գրում է 1lurer.am-ը։
Իրանի դեսպանը հայկական շուկան որակել է որպես մրցունակ, ուր հնարավոր է մուտք գործել բարձր չափանիշներով և պրոֆեսիոնալ քայլերով։
Զոհուրին հայտնել է նաև, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի։
«Հայաստանը շատ անվտանգ, հուսալի և ամուր կամուրջ է այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և մնացած երկրների հետ առևտրային փոխանակումների համար»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով