Ներքին 4 տարի առաջ - 15:27 20-12-2021

Փաշինյանն առաջարկել է հայ-վրացական առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի

Հայաստանի և Վրաստանի միջև, ըստ Թբիլիսիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, առևտրաշրջանառությունը աճել է 10 տոկոսով և կազմել է ավելի քան 600 միլիոն դոլար։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Վրաստանին շարունակել աշխատանքն ու հասնել մի քանի տարի առաջ դրված նպատակին՝ հայ-վրացական առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի այցելել է հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի առիթով։ Այցի ընթացքում նախ կայացել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումն ու առանձնազրույցը, որից հետո արդեն մեկնարկել է հանձնաժողովի նիստը, որը նախագահում են երկու երկրների վարչապետները։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հայ-վրացական առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու նպատակը դրվել է 2019 թվականին և կորոնավիրուսային պանդեմիան այդ գործընթացը դանդաղեցրել էր, իսկ հիմա ինքն առաջարկում է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ դրված նպատակին հասնելու համար։ Փաշինյանը նաև ասել է, որ չնայած դժվարություններին, որոնք իր հետ բերել է պանդեմիան, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ և որակապես նոր մակարդակի են բարձրացել։

Նշենք, որ հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը պետք է կայանար 2020 թվականին, սակայն չկայացավ՝ աշխարհում տիրող բարդ համաճարակային իրավիճակի պատճառով։ Հայաստանի վարչապետը նաև ասել է, որ Վրաստանում կա 400 ընկերություն, որոնք ստեղծվել են հայկական կապիտալի օգնությամբ և հատկապես ինտենսիվ են զարգացնում տրնսպորտային լոգիստիկայի ոլորտում համագործակցությունը Հայաստանի եւ Վրաստանի միջև։ Էներգետիկայի ոլորտում ևս պլանավորված նոր նախագծեր կան, իր հերթին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով