Մամուլ 4 տարի առաջ - 09:10 25-08-2022

Ինչպես են «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2020թ-ի հուլիսի 24-ին ԱԱԾ-ն մի աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ եւ դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին՝ անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով, իբրեւ կատարում են սոցհարցումներ ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ են ստանում:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 եւ 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից: Այսինքն՝ «Վիվա ՄՏՍ»-ի կոդով հեռախոսահամարներից են թշնամիները ահաբեկել, ինֆորմացիաներ կորզել մեր հայրենակիցներից: Ինչպե՞ս են ադրբեջանցիները դարձել «Վիվա ՄՏՍ»-ի քարտի տերեր: Ինչպե՞ս է բարեգործություններով հայտնի «Վիվա ՄՏՍ» ընկերությունը ադրբեջանցիներին բջջային քարտեր բաժանել, ընդ որում՝ Վիվայի քարտերը ոչ թե շարքային ադրբեջանցիների ձեռքին են հայտնվել, այլ հատուկ ծառայությունների աշխատակիցների:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն է իրականացրել այս թեմայով, եւ ՀՀ ԱԱԾ-ին ուղղված մեր այս հարցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից պատասխանել են. ««ՄՏՍ Հայստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել»: Այդ դեպքում ինչպե՞ս են հայտնվել նրանց ձեռքին «Վիվա ՄՏՍ»-ի քարտերը: Շարունակելի….»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»