Ներքին 4 տարի առաջ - 19:32 24-08-2022

Դիտարկվում է Արդարադատության ակադեմիայում ինստիտուցիոնալ փոփոխությունների հնարավորության հարցը

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության ակադեմիայի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ զեկույցի քննարկմանը:

Արփինե Սարգսյանը կարևորել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում Արդարադատության ակադեմիայի բարեփոխման գաղափարը և ընդգծել, որ Կառավարության քաղաքականության համատեքստում կարևորվում է արդարադատության շղթայում ներգրավված սուբյեկտների կրթական գործընթացի կոնսոլիդացումը, ինչը թույլ կտա մեկ միասնական տրամաբանության մեջ ապահովել ոլորտային մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը՝ այդպիսով ընդլայնելով Արդարադատության ակադեմիայի շահառուների շրջանակը: Հետևապես, ըստ Սարգսյանի, պետք է ապահովվի շահագրգիռ բոլոր կառույցների պատշաճ ներկայացվածությունն Ակադեմիայի կառավարման խորհրդում։

Փոխնախարարի նշմամբ զեկույցը նախնական գնահատում է իրենից ներկայացնում, և հանդիպման արդյունքները թույլ կտան զարգացնել դրանում արտահայտված առաջարկները կամ վերափոխել դրանք, կամ էլ զետեղել նոր առաջարկներ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել քննարկումները թե՛ փորձագիտական թիմի, թե՛ շահագրգիռ կառույցների հետ:

Փոխնախարար Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակին Արդարադատության նախարարության և Արդարադատության ակադեմիայի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար և փաստել, որ այդ համագործակցության արդյունքներով է նաև, որ ներկայում դիտարկվում է Արդարադատության ակադեմիայում ինստիտուցիոնալ փոփոխությունների հնարավորության հարցը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Հանդիպման շրջանակներում շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ զեկույցի շուրջ ծավալվել է ակտիվ և բովանդակային քննարկում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հավաքագրել բոլոր կարծիքները և դրանց հաշվառմամբ կատարելագործել ներկայացված հայեցակարգային մոտեցումները:

«Արդարադատության ակադեմիայի մասին օրենսդրության բարեփոխման ուղղությունների և դրանց շրջանակում հայեցակարգային առաջարկությունների վերաբերյալ» զեկույցը մշակվել է ԹՊԻՀ գրասենյակի բարձր հովանու ներքո՝ Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) կատարմամբ:

Ամենից շատ դիտված

18:03 Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս են
17:02 Մենք քեզ շանս ենք տալիս, թող գնա․ Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
19:12 Դա քարտեզ չի, «բռոշկա» է. երկիրը դարձրել են խաղալիք. Էդգար Ղազարյան
18:05 Շարունակիր ինքդ. Փաշինյանը հակադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանին
07:15 Ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին․ «Ժողովուրդ»
08:22 Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում․ «Հրապարակ»
21:14 Գազը կարող է 177.5 դոլարից դառնալ 300 դոլար, և կա ռիսկ, որ իշխանությունները գնան Ադրբեջանից գազ գնելու քայլին
21:20 Լրագրողական ռեկետով հացի փող վաստակած, Միշիկի տեղեկատվական «աբսլուգ» ծառայած. Զուրաբյանը՝ Փաշինյանի մասին
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
18:47 Արցախում դարերով հայեր են բնակվել. այս փաստը նույնիսկ Ադրբեջանը երբեք կասկածի տակ չի դրել. Արամ Վարդևանյան